maqsayin stugum

Ի՞նչ անել, երբ մաքսային ծառայությունը չի ընդունում ձեր մերմուծման գները

Մաքսային ծառայության կոմից հիմանականում հիմք է ընդունվում ոչ ռիսկային երկրներից ներմուծված ապրանքների մաքսային արժեքները, եթե առկա են մատակարարի հետ կնքված պայմանագիրը,մատակարարի երկրի արտահանման հայտարարագիրը և բեռի համար վճարումը հավաստող փաստաթղթերը (բանկային ակրեդիտիվ կամ վճարման հանձնարարական):Ոչ ռիսկային երկրներն են հիմնականում եվրոպական գրեթե բոլոր երկրները,ԱՄՆ-ն,Կանադան,Ճապոնիան և այլն:

Երբ բեռը ժամանում է ռիսկային երկրներից՝ մասնավորապես Իրանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից, մաքսային ծառայությունները կարող են հիմք չնդունել ներմուծողի հաշիվ-ապրանքագիրը (չնայած նրան, որ առկա են լինում պայմանագիր մատակարարի հետ,մատակարարի երկրի արտահանման հայտարարագիր և բեռի համար վճարված վճարման հանձնարարական) և պահանջեն մաքսային արժեքի ստուգում համաձայն ԵԱՏՄ 42 առ 27.03.2018 որոշման:

Ի՞նչ է մասային արժեքի ստուգումը

Մաքսային ծառայությունը հիմք չնդունելով ներմուծողի հաշիվ ապրանքագրում առկա գինը, ներմուծողին առաջարկում է բեռը ձևակերպել իր կողմից առաջարկվող ավելի բարձր  սակագնով կամ իրականացնել մաքսային արժեքի ստուգում:

Մաքսային արժեքի ստուգման ժամանակ, ներմուծողը բեռը ձևակերպում է իր հաշիվ ապրանքագրի արժեքով, բայց միևնույն ժամանակ մաքսային ծառայության կողմից առաջարկվող բարձր գնի և իր հաշիվ ապրանքագրում առկա գնի տարբերության  արդյունքում առաջացած վճարման  տարբերության չափով գումար է սառեցնում մաքսային ծառայության հաշվեհամարին և 60 օրվա ընթացքում ներկայացնելով ԵԱՏՄ 42 որոշման համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը՝ ետ է ստանում իր սառեցված գումարը:

Մաքսային արժեքի ստուգման ժամանակ հիմնականում պահանջվող փաստաթղթերն են.

  • ներմուծողի ապրանքների արտադրողի գնացուցակները, նրա կոմերցիոն առաջարկները
  • ներմուծող,նույնական,համանման ապրանքների , ինչպես նաև նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառողների գնացուցակներ, կոմերցիոն առաջարկներ,օֆերտաներ
  • ներմուծող,նույնական,համանման հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր
  • փաստաթղթեր և տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների ֆիզիկական և տեխնիկական բնութագրերի, որակի և համբավի, ինչպես նաև ներմուծվող ապրանքների գնի վրա դրանց ազդեցության մասին
  • փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների  հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը
  • այլ փաստաթղթեր և տեղեկություններ,այդ թվում՝ հայտարարատուի կողմից՝ այլ անձանց՝ ներառյալ ներմուծվող ապրանքների արտադրությանը, փոխադրմանը և իրացմանն առնչվող անձանցից ստացվածները:
  • Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք ճիշտ և որակյալ խորհրդատվություն,որի արդյունքում մեր մասնագետների հետ համատեղ կկազմվի մաքսային արժեքի ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք ճիշտ և որակյալ խորհրդատվություն,որի արդյունքում մեր մասնագետների հետ համատեղ կկազմվի մաքսային արժեքի ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Մանրամասների համար գրել մեզ [email protected] էլ.հասցեին կամ զանգահարել 060 50 99 55 (ներքին 11) հեռախոսահամարով:

banjarexen-nparexen

ՀՀ ներմուծվող մի շարք բանջարեղենի,բրնձի և հնդկաձավարի մաքսատուրքերը կզրոյացվեն:

Պայմանավորված Հայաստանում (COVID 19) կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն, սույն թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը ՀՀ ներմուծվող կարտոֆիլի, սոխի, գազարի, սխտորի, կաղամբի, բիբարի, բրնձի և հնդկաձավարի մաքսատուրքերը կզրոյացվեն՝ ինչի արդյունքում այդ բանջարեղենների և նպարեղենների գները ՀՀ-ում էականորեն կնվազեն:

Մանրամասների համար գրեք մեզ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ կամ զանգահարեք:

nermucum-chinastanic

Ներմուծում Չինաստանից Հայաստան՝ արագ, մատչելի և նոր շահավետ պայմաններով

Գրեթե մինչև 19-րդ դարը Չինաստանը ինքնամեկուսացված էր արտաքին աշխարհից : Այսօր Չինաստանը ամենազարգացած երկրներից է և գրավում է առաջատար դիրք տնտեսական զարգացման մակարդակով:

Չինաստանից ներմուծվող ապրանքների պահանջարկը կարելի է բացատրել ապրանքների մատչելի գնով և առաքված ապրանքների լայն տեսականիով: Սակայն, ցավոք, ապրանքների ներմուծումը բավականին դժվար է, այն պայմանավորված է լեզվական պատնեշով, ասիական յուրահատուկ մտածելակերպով, մաքսային ձևակերպմամբ:

Շատ ընկերություններ, կենտրոնանալով միայն ապրանքների գնի վրա, չեն մտածում չինացի մատակարարների ստուգման մասին, ինչը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ և ֆինանսական կորուստներ: Ցածրորակ ապրանքների գնումներից զերծ մնալու համար և արտադրանքը ճիշտ ժամկետում ստանալու համար պետք է դիմել ոլորտի լավագույն մասնագետներին:

Ապրանքների ներմուծումը Չինաստանից Հայաստան

Ընտրելով ճիշտ ընկերություն Չինաստանից ապրանքների ներմուծման համար դուք կստանաք ծախսերի և մաքսային վճարների ճիշտ հաշվարկում, առաքման համար օպտիմալ տրանսպորտային ուղու ընտրություն, արտադրողների հետ բանակցությունների վարում, մաքսային և տրանսպորտային փաստաթղթերի պատրաստում: Դառնալով Սի էյ Դի ընկերության հաճախորդ, դուք վստահում եք այս բոլոր գործողությունները իրական մասնագետներին և ազատվում եք բոլոր անհանգստություններից և դժվարություններից:

Ինչու՞ ընտրել Սի Էյ Դի ընկերությունը համագործակցության համար

Չինաստանից ապրանքների ներմուծման համար ընտրեք մեր մաքսային բրոքերական և խորհրդատվական ընկերությունը և ստացեք մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝

  • Անվճար մաքսային և բեռնափոխադրման կազմակերպման խորհրդատվություն
  • Ժամանակակից մոտեցումների օգտագործումը թույլ է տալիս կրճատել ապրանքների մաքսազերծման ժամանակը
  • Նախքան բեռի մաքսազերծումը իրականացվում է բեռների զննում և հաշվարկ
  • Հուսալի իրավաբանական ծառայություններ մաքսային ոլորտում
  • Մենք հաշվի ենք առնում հաճախորդների ֆինանսական շահերը և առաջարկում ենք մատչելի գներ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ

Սի Էյ Դի ընկերությունը ունի արդեն տասը տարվա փորձ չինական բեռների մաքսազերծման ոլորտում: Մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմը և բարձր մակարդակը թույլ է տալիս իրականացնել բոլոր գործընթացները արդյունավետ և ճիշտ ժամանակին:

Խնայեք ձեր գումարը, նյարդերը և ժամանակը ՝ վստահելով մեր ընկերությանը: Մաքսային խորհրդատվություն ստանալու համար գրեք մեզ և մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ: ՈՒՂԱՐԿԵԼ ՆԱՄԱԿ