Բոլոր բեռնափոխադրողները՝ մեկ հարթակում․ գործարկվել է Brokers.am հարթակը

Brokers-ը Հայաստանում առաջին և միակ հարթակն է, որը մեկ հարկի տակ է համախմբել բեռնափոխադրող ընկերություններին և մաքսային բրոքերներին։

Brokers-ը Հայաստանում առաջին և միակ հարթակն է, որը մեկ հարկի տակ է համախմբել բեռնափոխադրող ընկերություններին և մաքսային բրոքերներին։

Օգտվելով brokers.am հարթակից՝ արտահանողները և ներմուծողները կկարողանան ստանալ գնառաջարկներ անմիջապես բեռնափոխադրողներից, ծանոթանալ նրանց վարկանիշներին և ընտրություն կատարել։ Այս հարթակի շնորհիվ ոլորտում կձևավորվի առողջ մրցակցային դաշտ, բեռնափոխադրման խելամիտ գին, և, ամենակարևորը, հարթակից օգտվելն անվճար է։

«Մեր նպատակն է դարձնել բեռնափոխադրումն ու մաքսազերծումը համակարգված և արդյունավետ։ Ժամանակակից տեխնոլոգիաների և հարուստ գործիքակազմի շնորհիվ, հարթակը հնարավորություն է տալիս խուսափել ավանդական, ոչ արդյունավետ մեթոդներով բեռնափոխադրողներ և մաքսային բրոքերներ փնտրելու գործընթացից»,- հարթակի առավելություններն է ընդգծում «Բրոքերս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահե Աճառյանը։

Ի՞նչ խնդիր է լուծում Brokers հարթակը։

Brokers հարթակը  հաստատուն քայլերով փոխում է բեռնափոխադրման  ոլորտը՝ դարձնելով առավել նորարար և համակարգված։

Հարթակի գործարկմամբ բեռնափոխադրման ոլորտում փոխվում են նաև սակագները. դրանք ոչ միայն նվազում են, այլև դառնում են առավել հասանելի։ Brokers-ը օգնում է ստեղծել առողջ մրցակցություն, ինչպես նաև նոր ու շահավետ հնարավորություններ բոլորի համար։ 

Ինչպե՞ս օգտվել brokers.am հարթակից

Եթե փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն, ապա մուտք գործեք brokers.am և ստեղծեք բեռնափոխադրման հարցում` նշելով փոխադրման ուղղությունը, բեռի բարձման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցը, բեռի մասին տվյալներ և ձեր հարցմանը պատասխանելու վերջնաժամկետը։

Հարթակն աշխատում է  այնպես, որ ձեր հարցումը ստանան միայն այն բեռնափոխադրողները, որոնք համապատասխանում են հարցման պահանջներին

Մեկնաբանել

CAD