Կարգոների(հավաքական բեռների) մաքսազերծում այլևս չի լինի
Օրեր առաջ որոշում է կայացվել, որ հիմնականում Թուրքիայից ներմուծվող կարգոները(հավաքական բեռները) այլևս չեն ձևակերպվելու արտոնություններով և չի գործելու յուրաքանչյուր կիլոգրամ հագուստի և կոշիկի համար վճարվող 3.25 դոլլարին համարժեք գումարը:
Բանն այն է, որ մինչ այժմ Թուրքիայից և Չինաստանից ներմուծվող կարգոները(հավաքական բեռները) ձևակերպվել է յուրահատուկ մոտեցմաբ, որի արդյունքում հագուստ և կոշիկ ներմուծողները վճարել են յուրաքանչյուր կիլոգրամի համար 3.25 դոլլարին համարժեք դրամի մաքսային վճարներ՝ հաշվի չի առնվել ներմուծվող հագուստի և կոշիկի տեսակները, բրենդները, որակը, քանակը և այլն:

Այսուհետ կարգոները(հավաքական բեռները) կձևակերպվեն բնականոն մաքսային ընթացակարգերով,այսինքն յուրաքանչյուր ապրանքատեսակ կձևակերպվի և կհարկվի իրեն համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրով և իրեն համապատասխան մաքսային դրույքաչափով:
Այսպիսով կվերանա կարգո(հավաքական բեռ) կոչված հասկացողությունը:
Մաքսային ձրակերպումների համար կարող եք ԴԻՄԵԼ մեր ընկերությանը: