Գունավոր և սև մետաղների արտահանումը արգելվում է

ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք  սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով։

 Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ։

Մանրամասների համար կարող եք զանգահարել մեզ 060 50 99 55 հեռախոսահամարով կամ ԳՐԵԼ մեզ:

Մեկնաբանել

CAD