Գյուղատնտեսական կենդանիների ներմուծում
Ալֆա-Ագրո ՍՊ ընկերությունը իրականացնում է անասնապահական խորհրդատվություն՝ ունենալով մեծ փորձ խոշոր և մանր եղջերավոր անասունի պահվածքի ողջ շղթայում: Վստահ լինելով, որ անասնապահությունը Հայաստանում հեռանկարային և եկամտաբեր ոլորտ է, ընկերությունը առաջարկում է իր աջակցությունը տոհմային կենդանիների ներկրման գործում, համագործակցում է բազմաթիվ օտարերկրյա անասնապահների, ասոցիացիաների, բեռնափոխադրող ընկերությունների հետ, «Սի Էյ Դի» մաքսային բրոքերական և խորհրդատվական ընկերության հետ, ինչը թույլ է տալիս կիրառել լավագույն փորձը մեր երկրում:
Ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- Ցեղատեսակի ընտրություն
- Լավագույն կենդանիների ընտրություն արտերկրում
- Արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրերի ձեռք բերում
- Կենդանիների կարանտինի կազմակերպում և անհրաժեշտ հետազոտությունների իրականացում
- Կենդանիների տեղափոխման կազմակերպում հատուկ անասնափոխադրող բեռնատարներով
- Օժանդակություն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման գործում մինչև ներկրումը, և փաստաթղթերի ձևակերպման գործում ներկրումից հետո՝ «Սի Էյ Դի» մաքսային բրոքերական և խորհրդատվական ընկերության մասնագետների կողմից
- Խորհրդատվություն ներկրված կենդանիների պահվածքի, կերակրման, բազմացման հարցերում:
Փոքր և մեծ ֆերմերային տնտեսությունները կարող են գտնել ոչ միայն բարձորակ տոհմային կենդանիներ, այլ նաև հուսալիություն, փորձառություն և ճկունություն:
Մանրամասների համար ԳՐԵՔ մեզ և մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ: