Մաքսային բրոքեր

Մաքսային բրոքեր

Մաքսային բրոքեր- միջնորդ է բեռի սեփականատիրոջ և մաքսատան միջև։

💼Նա ներկայացնում է իր հաճախորդի շահերը և նպատակ է հետապնդում արագ ու առանց խնդիրների իրականացնել բեռի ձևակերպումը և մաքսազերծումը։

Մաքսային բրոքերի`գործառույթներից են.

  • Ներմուծման,արտահանման,ԵԱՏՄ տարանցման հայտարարագրերի լրացումը
  • Ներմուծման և/կամ արտահանման ծախսերի օպտիմալացումը
  • Մաքսային կոդերի(ԱՏԳ ԱԱ ծածկագրերի) որոշումը և դասակարգումը
  • Բեռների նախնական զննումը և հաշվարկը
  • Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը
  • Կախված բեռի առանձնահատկությունից՝ անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերումը
  • Մինչ բեռի ժամանումը ՀՀ, մաքսային վճարների նախնական հաշվարկը
  • Բեռի բացթողումը մաքսային պահեստներից
  • Մաքսային խորհրդատվություն,որն իր մեջ ներառում է. մատակարարի հետ գրագետ պայմանագրերի կնքում,բեռնափոխադրման կազմակերպման օժանդակություն,նախնական հաշիվ-ապրանքագրում բացթողումների շտկում:

ՀՀ օրենսդրության համաձայն,մաքսային բրոքերները հաճախակի վերապատրաստվում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպվող դասընթացներին և յուրաքանչյուր 3 տարին մեկ հանձնում են մաքսային որակավորման քննություն:

Մաքսային բրոքեր. կարևոր գործառույթներից են ոչ սակագնային կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ձեռքբերումը ինչպիսիք են.

  • Ֆիտոսանիտարական սերտիֆիկատների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
  • Սննդի անվտանգության սերտիֆիկատի համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
  • Ռազմական և երկակի նշանակության ապրանքների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
  • Բնապահպանական առանձնակի նշանակություն ունեցող ապրանքների համար ՀՀ Բանապահպանության նախարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
  • Կրիպտոգրաֆիկական ապրանքների համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համապատասխան փաստաթղթերի դիմում և ներկայացում:
  • Դեղերի և համանման ապրանքների համար ՀՀ Առողջապահության նախարարություն դիմումի և փաստաթղթերի ներկայացում
  • Մի շարք բեռներ, որոնք ունեն ռադիոընդունիչներ,ալեհավաքներ և WiFi ադապտորներ, երբեմն անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կապի նախարարության թույլտվություններ, որոնց համար նույնպես մաքսային բրոքերները դիմում են համապատասխան թույլտվության:

Քանի որ, մաքսային բրոքերի գործունեությունը շատ բարդ և ծավալուն գործընթաց է,ուստի հաճախակի են լինում վրիպակներ,որի արդյունքում առաջանում են մաքսային վճարների թերի հաշվարկներ :Ուստի մաքսային բրոքերները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն ապահովագրում են իրենց գործունեությունը ապահովագրական ընկերություններում 500 000 եվրոյին համարժեք դրամի չափով:

Սի Էյ Դի մաքսային բրոքերական ընկերությունը ապահովագրել է իր գործունեությունը յուրաքանչյուր տարվա համար 1 000 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամով :

Նշված ծառայությունների համար ստացեք Ձեր ընկերության համար սակագին լրացնելով հետևյալ ՀԱՅՏԸ