Էյ Դի մաքսային բրոքերական և խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՝ Երևանում: Լինելով 10 տարի ոլորտում առաջատարը և մնալով մեր կարգախոսին `<Դիմելով մեզ, խնայեք ֆինանսներ և ժամանակ> հավատարիմ , մեր ընկերությանն են վստահել ավելի քան 500 հայաստանյան արտահանող և ներմուծող ընկերություններ, ինչպիսիք են Ցեպելին Արմեինա, Արմենիան Մայնինգ,Հայաստանի Էլեկտրական Ցանցեր, Վյուրտ, Ասիական Զարգացման Բանկ, Կոկա Կոլա, Հայաստան Համահայկական Հիմնադրամ, Արմենիա Վայն, ԱԳԲԱ Լիզինգ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և այլն:
Իրականացված ծրագրեր.
Մեր ընկերությանն է վստահվել
- <Տաթևի> ճոպանուղու բացման արարողության համար ներմուծված բեռների մաքսազերծումը
- <Հայաստան Համահայկական Հիմնադրամի> կողմից Հայաստանի մի շարք մարզերում իրականացված բարեգործական բեռների մաքսազերծման ամբողջ գործընթացը
- <Ֆրանկոֆոնիայի> գագաթնաժողովի շրջանակներում ներմուծված բեռների մաքսազերծումը
- Հայաստանում տեղի ունեցած մի շարք մեգա իրադարձությունների համար նախատեսված բեռների մաքսային ձևակերպումները
Մեր ընկերությունը ապահովագրել է իր գործունեությունը 1 000 000 Եվրո գումարի չափով Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունում: