Մաքսային ծառայությունը տոնական օրերին սահմանել է հերթապահություն

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն:

Write a Reply or Comment