Մաքսային ձևակերպում. Իրանից ժամանող բեռների մաքսային հսկողությունը կտեղափոխվի Արարատի մարզ:

Իրանից ժամանող բեռները ժամանակավորապես կտեղակայվեն Արարատի մարզի Արմաշ գյուղում: Մաքսային ձևակերպումները բնականոն կիրականացվեն Արարատյան մաքսատուն-վարչությունում, իսկ բեռներիի բացթողումները կիրականացվի Արմաշ գյուղի տարածքում գտնվող հատուկ մաքսային հսկողության տարածքում,որտեղ միշտ կհերթապահեն մաքսային ծառայողները և կապահովեն բեռների բնականոն բացթողումը:

Մաքսային  հսկողությունը Արմաշ գյուղում իրականացնելը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման դեմ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ժամանակավորապես Իրանից ժամանող բեռների սահմանափակմամբ:

Մաքսային ձևակերպումների և այլ հարցերի համար ԳՐԵՔ մեզ և մենք կպատասխանենք հնարավորինս շուտ:

Write a Reply or Comment