Մաքսային խորհրդատվություն
Մաքսային խորհրդատվություն. իրենից ներկայացնում է մաքսազերծման ամբողջ գործընթացի կազմակերպումը մինչ բեռը ՀՀ ներմուծվելը:
???? խորհրդատվություն մինչև բեռը ՀՀ ներմուծվելը
???? մաքսային վճարների նախնական հաշվարկ
???? մաքսային կոդերի (ԱՏԳ ԱԱ ծածկագրերի) որոշում
???? մատակարարի հետ գրագետ պայմանագրերի կնքում
???? բեռնափոխադրման կազմակերպման
???? հաշիվ-ապրանքագրերի ստուգում և շտկում
Մաքսային խորհրդատվություն. իր մեջ ներառում է նաև, մինչ բեռի ՀՀ ներմուծվելը, ոչ սակագնային կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի դիմումի լրացումը և այդ փասթաթղթերի ձեռքբերումը
- Ֆիտոսանիտարական սերտիֆիկատների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
- Սննդի անվտանգության սերտիֆիկատի համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
- Ռազմական և երկակի նշանակության ապրանքների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
- Բնապահպանական առանձնակի նշանակություն ունեցող ապրանքների համար ՀՀ Բանապահպանության նախարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և դիմումի ներկայացում
- Կրիպտոգրաֆիկական ապրանքների համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համապատասխան փաստաթղթերի դիմում և ներկայացում
- Դեղերի և համանման ապրանքների համար ՀՀ Առողջապահության նախարարություն դիմումի և փաստաթղթերի ներկայացում
- Մի շարք բեռներ, որոնք ունեն ռադիոընդունիչներ,ալեհավաքներ և WiFi ադապտորներ, երբեմն անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կապի նախարարության թույլտվություններ, որոնց համար նույնպես մաքսային բրոքերները դիմում են համապատասխան թույլտվության
Մաքսային խորհրդատվության մեջ է ներառվում նաև մաքսային նախնական հայտարարագրի լրացում, որը կազմում է գրեթե ամբողջ մաքսազերծման գործընթացի 80 տոկոսը:Մաքսային հայտարարագրի կազմումը իր մեջ ներառում է .
- Մաքսային կոդերի(ԱՏԳ ԱԱ ծածկագրերի որոշում), որի արդյունքում տնտեսվարողը կարողանում է հասկանալ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար գործող մաքսային տոկոսադրույքները
- Ապրանքների դասակարգումը ըստ ծագման երկրների և մաքսային կոդերի(ԱՏԳ ԱԱ ծածկագրերի),որի արդյունքում արդեն պարզ է դառնում մաքսային հայտարարագրում անվանումների քանակը,ուստնի նաև մաքսային բրոքերական ընկերության ծառայության գումարը
- Մաքսային վճարները. մաքսային նախնական հայտարարագրի լրացումից հետո արդեն պարզ են դառնում մաքսային վճարները, ուստի տնտեսվարողը մինչ բեռի ՀՀ ներմուծվելը, ըստ հաշվեհամարների կարողանում է ապահովել մաքսային հաշվեհամարներին անհրաժեշտ գումարներ:
Մաքսային խորհրդատվությունը շատ կարևոր և առանցքային դեր ունի մաքսազերծման գործընթացում, առանց մաքսային խորհրդատվության, անորոշ ժամանակով կերկարի մաքսազերծման գործընթացը և տնտեսվարողը կունենա նյութական և ժամանակային կորուստներ:Ուստի մաքսային խորհրդատվությունը մաքսազերծման անբաժանելի մասն կազմում:
Սատցեք Ձեր ընկերության համար մաքսային ձևակերպումների սակագին,մաքսային խորհրդատվություն,լրացնելով հետևյալ Հայտը