Մաքսային ներկայացուցիչ

Մաքսային ներկայացուցիչ ՝ ընկերություն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու սահմանված պայմաններին

Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և նրանց հանձնարարարությամբ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` Միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։

Մաքսային ներկայացուցչի հարաբերությունները և հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց միջև կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը և այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ստացեք Ձեր ընկերության համար մաքսային ներկայացուցչի ծառայությունները՝լրացնելով հետևյալ ՀԱՅՏը:

Write a Reply or Comment