Ի՞նչ անել, երբ մաքսային ծառայությունը չի ընդունում ձեր մերմուծման գները

Մաքսային ծառայության կոմից հիմանականում հիմք է ընդունվում ոչ ռիսկային երկրներից ներմուծված ապրանքների մաքսային արժեքները, եթե առկա են մատակարարի հետ կնքված պայմանագիրը,մատակարարի երկրի արտահանման հայտարարագիրը և բեռի համար վճարումը հավաստող փաստաթղթերը (բանկային ակրեդիտիվ կամ վճարման հանձնարարական):Ոչ ռիսկային երկրներն են հիմնականում եվրոպական գրեթե բոլոր երկրները,ԱՄՆ-ն,Կանադան,Ճապոնիան և այլն:

Երբ բեռը ժամանում է ռիսկային երկրներից՝ մասնավորապես Իրանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից, մաքսային ծառայությունները կարող են հիմք չնդունել ներմուծողի հաշիվ-ապրանքագիրը (չնայած նրան, որ առկա են լինում պայմանագիր մատակարարի հետ,մատակարարի երկրի արտահանման հայտարարագիր և բեռի համար վճարված վճարման հանձնարարական) և պահանջեն մաքսային արժեքի ստուգում համաձայն ԵԱՏՄ 42 առ 27.03.2018 որոշման:

Ի՞նչ է մասային արժեքի ստուգումը

Մաքսային ծառայությունը հիմք չնդունելով ներմուծողի հաշիվ ապրանքագրում առկա գինը, ներմուծողին առաջարկում է բեռը ձևակերպել իր կողմից առաջարկվող ավելի բարձր  սակագնով կամ իրականացնել մաքսային արժեքի ստուգում:

Մաքսային արժեքի ստուգման ժամանակ, ներմուծողը բեռը ձևակերպում է իր հաշիվ ապրանքագրի արժեքով, բայց միևնույն ժամանակ մաքսային ծառայության կողմից առաջարկվող բարձր գնի և իր հաշիվ ապրանքագրում առկա գնի տարբերության  արդյունքում առաջացած վճարման  տարբերության չափով գումար է սառեցնում մաքսային ծառայության հաշվեհամարին և 60 օրվա ընթացքում ներկայացնելով ԵԱՏՄ 42 որոշման համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը՝ ետ է ստանում իր սառեցված գումարը:

Մաքսային արժեքի ստուգման ժամանակ հիմնականում պահանջվող փաստաթղթերն են.

  • ներմուծողի ապրանքների արտադրողի գնացուցակները, նրա կոմերցիոն առաջարկները
  • ներմուծող,նույնական,համանման ապրանքների , ինչպես նաև նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառողների գնացուցակներ, կոմերցիոն առաջարկներ,օֆերտաներ
  • ներմուծող,նույնական,համանման հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր
  • փաստաթղթեր և տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների ֆիզիկական և տեխնիկական բնութագրերի, որակի և համբավի, ինչպես նաև ներմուծվող ապրանքների գնի վրա դրանց ազդեցության մասին
  • փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների  հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը
  • այլ փաստաթղթեր և տեղեկություններ,այդ թվում՝ հայտարարատուի կողմից՝ այլ անձանց՝ ներառյալ ներմուծվող ապրանքների արտադրությանը, փոխադրմանը և իրացմանն առնչվող անձանցից ստացվածները:
  • Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք ճիշտ և որակյալ խորհրդատվություն,որի արդյունքում մեր մասնագետների հետ համատեղ կկազմվի մաքսային արժեքի ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Դիմելով մեր ընկերությանը դուք կստանաք ճիշտ և որակյալ խորհրդատվություն,որի արդյունքում մեր մասնագետների հետ համատեղ կկազմվի մաքսային արժեքի ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Մանրամասների համար գրել մեզ [email protected] էլ.հասցեին կամ զանգահարել 060 50 99 55 (ներքին 11) հեռախոսահամարով:

Write a Reply or Comment