Հունվարի 1-ից կթանկանա ավտոմեքենաների մաքսազերծումը
Հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածքում կգործի մեքենաների մաքսազերծման միասնական դրույքաչափ,որի արդյունքում կբարձրանան ՀՀ-ում գործող մաքսազերծման դրույքաչափերը:
2020թ-ից մեքենաների մաքսազերծման դրույքաչափը կախված է լինելու մեքենայի թողարկման տարեթվից և շարժիչի խորանարդ սանտիմետրից: Գործելու է մեքենաների թողարկման տարեթվերից կախված մաքսազերծման 3 սանդղակ՝ մինչև հինգ տարվա արտադրված, հինգից յոթ և յոթից ավելի:
Հինգից յոթ տարվա արտադրության մեքենաների մաքսազերծումը զգալի կթանկանա, իսկ յոթից ավելի տարեկան մեքենաների մաքսազերծումը կթանկանա շեշտակի՝ գրեթե 6 անգամ:
Եթե դեռ ճանապարհին ունեք ժամանող մեքենա,կա հնարավորություն հունվար ամսին մեքենաները մաքսազերծել դեկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ-ում գործող ավելի ցածր դրույքաչափերով, եթե
- ավտոներկրողը մինչև դեկտեմբերի 31-ը մաքսային մարմիններին ներկայացնի մաքսային նախնական հայտարարագիր
- մեքենան մաքսազերծի ոչ թե ուղեկցվող բեռ,այլ որպես բիզնես
- մեքենան ՀՀ ժամանի հունվար ամսին
Ստացեք Ձեր նախնական մաքսային հայտարարագիր լրացնելու համար մաքսային բրոքերական ծառայությունների սակագինը, լրացնելով ՀԱՅՏԸ: