06/04/20
Ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են
ԵԱՏՄ հանձնաժողովի մարտի 16-ի որոշմամբ՝ բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կորոնավիրուսով պայմանավորված զրոյացվել են:
Ներմուծման համար տնտեսվարողը հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, համապատասախան վարչարարությունն անցնելուց հետո ներկրում է իրականացնում:
ԵԱՏՄ մեկ այլ՝ մարտի 31-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: Խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին: Արգելքը չի տարածվում որպես մարդասիրական օգնություն արտահանման դեպքերի վրա:
Մանրամասների համար գրեք մեզ հետևյալ հղումով: